ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ անցած մեկ օրում ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է վերադարձել 175 փախստական։ Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) է վերադարձել 50.002 փախստական։
ՌԴ խաղաղապահ զինծառայողները Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքում տեղակայված ժամանակակից ամրաշինական կառույցներով եւ բնակության համար հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում շարունակում են վերահսկել հրադադարի ռեժիմը:
Դիտակետերի անձնակազմի հետ ամեն օր անցկացվում են զինադադարի ռեժիմի խախտման դեպքում անհրաժեշտ գործողությունների, այդ թվում` դիտակետերի վրա հնարավոր հարձակումների դեպքում պաշտպանվելու պարապմունքներ: