Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կորոնավիրուսի համավարակի պատճառով անցյալ տարվա մարտի 13-ից Շենգենյան գոտու երկրներից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից եւ Բրազիլիայից ժամանողների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումները վերացնող հրամանագիր:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Չինաստանից եւ Իրանից մուտքի սահմանափակումները կպահպանվեն, քանի որ այդ երկրները հրաժարվել են համագործակցել առողջապահության բնագավառում եւ ժամանակին տեղեկատվություն չեն հայտնել կորոնավիրուսի տարածման մասին:
Մինչդեռ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հակված է է՛լ ավելի խստացնելու մուտքի սահմանափակումները: