Ջորջ Գելափի անվան հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտը՝ Gallup-ը (American Institute of Public Opinion) հրապարակել է աշխարհի 60 երկրում ամերիկյան վարչակարգի գործողությունների նկատմամբ վերաբերմունքի մասին հետազոտության արդյունքները:
ԱՄՆ առաջնորդների գործողությունների հանդեպ դրական վերաբերմունք է ցուցաբերել հարցվածների 22 տոկոսը, ինչը վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Թրամփի վարչակազմի հանդեպ առավելագույնը դրական վերաբերմունքը եղել է 2019-ին՝ 33 տոկոս:
60 երկրից յոթում բնակչությունն աջակցում է ամերիկյան վարչակարգի գործողություններին. Դոմինիկյան հանրապետությունում՝66%-ը, Կամերունում՝62%-ը, Վրաստանում՝61%-ը, Զամբիայում՝ 56%-ը, Ալբանիայում՝56%-ը, Ֆիլիպիններում՝ 55%-ը եւ Ուգանդայում՝ 53%-ը:
ԱՄՆ առաջնորդներն ամենաքիչ վստահությունն են վայելում Իսլանդիայում՝ 5%, Գերմանիայում եւ Իրանում՝ 6-ական տոկոս:
Հարցմանը մասնակցած նախկին ԽՍՀՄ երկրներում, չհաշված Վրաստանը, Թրամփի վարչակարգի հանդեպ վստահությունը մեծ չէ. Մոլդովայում՝ 40%, Ղրղզստանում՝ 34%, Ուկրաինայում՝ 24%, Էստոնիայում՝ 15%:
Ռուսաստանցիների միայն 18% է հավանություն տվել Սպիտակ տան ներկայիս վարչակարգի գործողություններին:
Տվյալները հավաքվել են նախքան Կապիտոլիումի վրա հարձակումը: