«Կորոնավիրուսը ստացել է տարբեր ձեւեր եւ մուտացիաներ, բայց թերեւս ամենավատն այն է, որ վարակն օգտագործվում է որպես խոշտանգումների մեթոդ»,-գրում է «Tհe National Interest» ամերիկյան պարբերականի հեղինակ Լիլիան Պոզները։
Լուրեր կան, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունը բանտերում հայտնված իր քննադատներին սպառնում է վարակով։ Նրանց ասում են՝ չեք լքի բանտն առանց վարակվելու:
«Բելառուսի կարմիր եւ սպիտակ դրոշը ծածանելու պարզ գործողությունը բավական է 15-օրյա պատժաչափ վաստակելու եւ դիտավորյալ գերբնակեցված, առանց օդափոխության խցում հայտնվելու համար,-գրում է TNI-ի մեկնաբանը։-Պահակները պարբերաբար կորոնավիրուսով դրական թեստավորված մարդկանց են բերում խցեր՝ առավելագույն թվով բանտարկյալների վարակելու համար։ Նրանց մեջ կան նաեւ տարեցներ»: