«Ընդվզումները ճնշելու հարցում Ռուսաստանը թե՛ ֆինանսապես, թե՛ կենդանի ուժով աջակցում է Լուկաշենկոյին։ Անգամ համացանցն են արգելափակում եւ ստեղծում ռուսամետ լրատվամիջոցներ»,-գրում է «Tհe National Interest»-ը։
Իսկ Ամերիկան՝ վերջերս ընդունած ակտով, փորձում է միջամտել Բելառուսի ժողովրդավարությանը: Բայց դեռ անորոշ է՝ արդյո՞ք Ջո Բայդենը շատ բան կանի այս հարցում, երբ ստանձնի նախագահի պաշտոնը։
«Եթե նա լրջորեն է վերաբերվում ժողովրդավարության նկատմամբ Ամերիկայի հավատարմության վերականգնմանը, ապա, նոր, թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով՝ պետք է նպաստի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի եւ Լուկաշենկոյի ռեժիմի միջեւ բանակցություններին»,-գրում է TNI-ը։
Բայդենը գուցե օգտվի Ուկրաինայում 2014-ից հետո ունեցած իր փորձից, բայց պետք է հաշվի առնի, որ Բելառուսի դեպքում գործ չունի «գունավոր հեղափոխության հետ։ Բելառուսն Ուկրաինա չէ, այլ մի երկիր, որն ունի յուրահատուկ պատմություն եւ առանձնահատուկ հարաբերություններ Ռուսաստանի հետ:
Տիխանովսկայան եւ նրա ընկերները հայտարարում են, որ իրենց պայքարը հակառուսական չէ եւ որ նրանք ոչ թե աշխարհաքաղաքական վերադասավորումների են ձգտում, այլ՝ ազատ ու արդար ընտրությունների։