Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ այսուհետ մայրաքաղաքի բոլոր տաքսու վարորդները երկու շաբաթը մեկ պարբերականությամբ պարտադիր կերպով կորոնավիրուսի թեստ են հանձնելու:
Որոշումն ընդունել է միջգերատեսչական կոորդինացիոն խորհուրդը:
«Եղել են ցավալի փաստեր, երբ վարակված տաքսու վարորդները շարունակել են սովորականի պես աշխատել: Այդ ծառայությունից օգտվողներին լուրջ վտանգ է սպառնում, իսկ ապահովագրված լինելու համար վարորդների թեստավորումը անչափ կարեւոր է»,-ընդգծել է Թբիլիսիի քաղաքապետը: