«Իրանի բարձրագույն կառավարիչ Ալի Համենեին հունվարի 8-ին որոշում է հրապարակել, ըստ որի արգելվում է Իրան ներմուծել ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում արտադրված պատվաստանյութերը»,- գրում է «Le Monde» ֆրանսիական պարբերականը։
«Եթե ամերիկացիներին հաջողվեր ստեղծել (արդյունավետ) պատվաստանյութ, այդ երկրում կորոնավիրուսի հետ կապված նման աղետ տեղի չէր ունենա, երբ մի օրում չորս հազար մարդ մահացավ,- ասել էր Համենեին Իրանի հեռուստատեսության ուղիղ եթերում՝ ակնարկելով վերջին մարդկային կորուստներն ԱՄՆ-ում:
«Ամեն դեպքում մենք իրենց չենք վստահում, ավելին, երբեմն էլ այդ պատվաստանյութերը մարդկանց վարակելու համար են կիրառվում»:
Այս հայտարարությունը հայտնվեց բարձրագույն կառավարչի Twitter-ի էջում, սակայն շուտով հեռացվեց՝ որակվելով որպես կանոնների խախտում:
«Իրանի իշխանությունները շատ արագ արձագանքեցին նոր հրահանգին։ Հենց նույն օրը Իրանի Կարմիր Մահիկի կազմակերպությունը հայտարարեց ամերիկյան Pfizer-BioNTech պատվաստանյութի 150 հազար չափաբաժնի ներկրումն Իրան չեղարկելու մասին։ Պատվաստանյութը ԱՄՆ-ում բնակվող իրանցիների հանգանակությունն էր:
Պահպանողական քաղաքագետները սկսցին խոսել «կենսաբանական պատերազմի» մասին, որն Արեւմուտքը մտադիր է մղել իրանցիների դեմ պատվաստանյութի միջոցով: Ոմանք ծափահարեցին Համենեին՝ հիշեցնելով արեւմտյան արտադրանքի մեջ թաքցված միկրոչիպերի եւ դրանց միջոցով իրանցիներին ամեն մի քայլին հետեւելու հնարավորության մասին: Ոմանք էլ դրանում «իրանական գեների փոփոխության» սպառնալիքտեսան»,- նշված է «Le Monde»ի հրապարակման մեջ: