Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ, Պարգեւ Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով Հայրապետական նվիրակ:
Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդի պաշտոնից։
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․Ենովք քահանա Եսայանը։