Երեսուն երկրից 203 նկարիչների գեղագրական [calligraphic] աշխատանքներ հունվարի 20-ից ցուցադրվում են Իրանի «Raqs-e Qalam» գեղագրության առաջին միջազգային ցուցահանդեսում եւ Silk Road Calligraphy համաժողովում:
Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Իրանի ազգային հանձնաժողովն է:Ելույթ ունենալով բացման մամուլի ասուլիսում՝ հանձնաժողովի տնօրեն Հոջաթոլլա Այուբին ասել է. «Մենք հավատում ենք մշակույթների երկխոսությանը, եւ ուրախ ենք, որ հյուրընկալում ենք նման մեծ իրադարձություն»:
Ցուցահանդեսը վիրտուալ է։ Ամեն երեկո Իրանի գեղագրիչների ասոցիացիայի կողմից ընտրված ավելի քան 100 աշխատանքներ կներբեռնվեն համացանցում, եւ ուղիղ կապի կլինի հեղինակների հետ:
«Քանի որ Մաշհադ քաղաքը միջոցառման գլխավոր հյուրընկալն է, գիշերներից մեկը նվիրված կլինի տեղի գեղագրիչներին»- ասել է Հոջաթոլլա Այուբին՝ հավելելով, որ ընտրանին հետագայում հրատարակվելու եւ ցուցադրվելու է Մաշհադի թանգարանում:
Մաշհադում, ինչպես նաեւ Թեհրանի եւ մի շարք այլ քաղաքների պատմական հուշարձանների պատերին տեսապատկերագրման, լույսի եւ շարժման համակարգերի միջոցով կցուցադրվեն աշխատանքներ։ Տարբեր շինությունների մակերեսներ կօգտագործվեն որպես կտավներ՝ հսկայական, ուշադրություն գրավող հայտարարությունների համար:
Հին Մետաքսի ճանապարհը գոյություն է ունեցել հազարամյակներ՝ պատմության ընթացքում անցնելով տարբեր կայսրությունների, թագավորությունների, արքունիքների եւ հասարակությունների միջով:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մետաքսի ճանապարհը հարստացրեց այն երկրները, որով անցնում էր՝ տեղափոխելով մշակույթներ, դավանանքներ, լեզուներ եւ, իհարկե, նյութական բարիքներ դեպի Եվրոպա, Ասիա եւ Աֆրիկա։