Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքապետ Էդուարդու Պայեսը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով 2021 թվականին նշանավոր կառնավալը չեղարկելու մասին։
Ավանդաբար փետրվարին՝ կաթոլիկների Մեծ Պահքի սկսվելուց առաջ նշվող տոնը նախապես որոշվել էր հետաձգել, բայց չեղարկվեց:
Worldometer-ի վիճակագրական տվյալներով, Բրազիլիան կորոնավիրուսի՝ համաճարակաբանական ամենաանբարենպաստ իրադրություն ունեցող երկրների առաջին եռյակում է: COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր երկրում հայտնաբերվել Է վարակման 8,7 մլն դեպք, 214,2 հազար հիվանդ մահացել է, ապաքինվել է գրեթե 7,6 մլն մարդ: