Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել էւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնինին:
Քննարկվել է գերիների վերադարձի եւ անհետ կորածների ճակատագրերի հարցը:
Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ կարեւորելով մարդասիրական հիմնախնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ տարվող համակարգված գործողությունները: