ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությանը, ըստ որի՝ երկարատեւ խաղաղության դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ կլինեն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
ԱԳՆ խոսնակն ասել է, որ ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում Հայաստանի հանդեպ խաղաղ մտադրությունների մասին։
«Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձեւավորման համար»,- ընդգծել է Նաղդալյանը: