Արցախի ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախատեսվում է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը եւ ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:
Համապատասպան օրենքներում լրացումներ կատարելու օրինագիծ է ներկայացվել ԱՀ ԱԺ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ օրինագծերը կընդգրկվեն Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում: