Մոլդովայի Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել ռուսերենի՝ իբրեւ ազգամիջյան շփման լեզվի հատուկ կարգավիճակի մասին անցյալ տարվա դեկտեմբերի 21-ի օրենքը։
Դրանով, երկրի ազգային մյուս փոքրամասնությունների լեզուների համեմատ՝ արտոնյալ կարգավիճակ էր տրվում ռուսերենին: Այն դեպքում, երբ Մոլդովայում, 2014 թվականի տվյալներով, ռուսալեզու բնակչության թիվն ընդամենը երեք տոկոս է:
«Որոշումը վերջնական է, բեկանման ենթակա չէ, չի կարող բողոքարկվել եւ ուժի մեջ կմտնի վճռի հրապարակման պահից»,- հայտարարել է Մոլդովայի ՍԴ նախագահ Դոմինիկա Մանոլեն: