Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Թեհրանի միջազգային մշտական տոնավաճառում բացվել է նավթի, գազի, նավթամթերքի եւ նավթաքիմիայի 25-րդ միջազգային ցուցահանդեսը (Iran Oil Show 2020):
Ցուցահանդեսին մասնակցում են 550 իրանական ընկերություն, 15 համալսարան, 52 ստարտ-ափ եւ Նորարարության ու բարգավաճման հիմնադրամի 27 կազմակերպություն:
Iran Oil Show-ն մասնակիցների թվով եւ բազմազանությամբ աշխարհի ամենանշանակալի նավթագազային իրադարձությունն է: