Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունն Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի գործարան։
Ըստ թուրքական ermenihaber.am կայքի՝ Lapis Havacılık ընկերության տնօրեն Օսման Սեւգին նշել է, որ 2015-ից արտադրում են սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, իսկ այսօր արդեն ի զորու են սերիական արտադրություն ծավալել։
Տնօրենը հավելել է, որ Lap 60 ուղղաթիռանման ԱԹՍ-ների բաղադրիչները արտադրվելու են բացառապես Թուրքիայում: