«Ֆրանս պրես» գործակալությունը գրում է, որ իսլանդացի Ֆելիքս Գրեթարսոնը, որին աշխարհում առաջին անգամ երկու ձեռքի եւ բազուկների փոխպատվաստում են արել Լիոնում, արդեն ապաքինվում է առանց հետվիրահատական բարդությունների:
Նման վիրահատություններ արվում են 1998-ից ի վեր, սակայն մինչեւ օրս վիրաբույժները փորձել են իրականացնել միայն բազուկներից ներքեւ փոխպատվաստումները:
48-ամյա Ֆելիքս Գրեթարսոնը ձեռքերը կորցրել էր աշխատավայրում 23 տարի առաջ՝ դժբախտ պատահարից, ավելի ստույգ՝ ուժեղ հոսանաքահարումից (11000 վոլտ):
Վիրահատությունը տեւել է 15 ժամ՝ հիսուն վիրաբույժների մասնակցությամբ:
Վիրահատությունը գլխավորած առաջատար վիրաբույժ Արամ Ղազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «եթե Ֆելիքսն ի վիճակի լինի ծալել արմունկը, նրա կյանքը կփոխվի»: