Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել եւ հաջողության մաղթանքներ փոխանցել Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձը հրապարակված է Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Նորընտիր նախագահին ուղղած իր նամակում Նորին Սրբությունը հայտնել է, որ մեր ժողովուրդը եւ հատկապես Միացյալ Նահանգներում հաստատված հայերը պատրաստ են գործակցելու իր եւ իր ղեկավարած վարչակազմի հետ՝ հանուն մարդու իրավունքների ու արժեքների պաշտպանության, Միացյալ Նահանգների ու Հայաստանի կապերի ամրացման, ինչպես նաեւ աշխարհում խաղաղության հաստատման: