Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին հինգ տարում թուրքական ռազմական նախագծերի ֆինանսավորումն աճել է տասնմեկ անգամ՝ ընդհանուր առմամբ կազմելով 60 միլիարդ դոլար:
Թվով 350 նախագծերի համար ի սկզբանե նախատեսվում էր հատկացնել 5,5 միլիարդ դոլար:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Էրդողանի հայտարարության նախօրեին տեղի է ունեցել «Istanbul» եռակայմ հետախուզանավի ջրթողի հանդիսավոր արարողությունը:
Հետախուզանավի կառուցումը մեկնարկել էր 1996-ին «Ազգային նավ» (Milli Gemi) նախագծի շրջանակում, սակայն անբավարար ֆինանսավորման պատճառով ավարտը երկար ժամանակ հետաձգվում էր: