ԱՄՆ նորընտիր նախագահն Օվալաձեւ աշխատասենյակից հեռացրել է սըր Ուինսթոն Չերչիլի կիսանդրին, ինչը հարուցել է Բայդենի քաղաքական ընդդիմախոսների զայրույթը:
Դաունինգ սթրիթից (Մեծ Բրիտանիայի վարչապետների պաշտոնական նստավայրից) արձագանքել են, որ ամերիկյան առաջնորդն ինքը պիտի որոշի՝ ինչով զարդարի իր աշխատասենյակը:
Սըր Ուինսթոն Չերչիլի կիսանդրին ավելի վաղ, պաշտոնը ստանձնելուն պես հեռացրել էր նաեւ Բարաք Օբաման: Այնուհետեւ կիսանդրին իր «օրինական» տեղն էր վերադարձրել Դոնալդ Թրամփը, իսկ նրան հաջորդոող Ջո Բայդենը որոշեց դարձյալ ազատվել դրանից:
Կիսանդրին հեռացնելու որոշումը անհանգստացրել է մի շարք պահպանողական խոհրդարանականների, որոնք ենթադրել էին, թե դա կարող է ազդանշան լինել ԵՄ-ի համար, որ այժմ ԱՄՆ-ը «նվազ ուշադրություն կդարձնի» Մեծ Բրիտանիային:
Կիսանդրիի անհետացման մասին առաջինը հայտնել է «Վաշինգտոն փոստը»՝ վերանորոգված աշխատասենյակով իր թղթակիցների համար կազմակերպված էքսկուրսիայի տպավորությամբ։
ԱՄՆ ամեն նորընտիր նախագահ Օվալաձեւ աշխատասենյակն իր հայեցողությամբ է վերանորոգում։ Վերակառուցման ընթացքում Բայդենն աշխատասենյակում տեղադրել է մարդու իրավունքների պայքարի լատինաամերիկացի մարտիկ Սեզար Չավեսի կիսանդրին եւ փակցրել բազմաթիվ ընտանեկան լուսանկարներ:
Դրանից բացի հայտնվել են քաղաքացիական իրավունքի մարտիկներ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի, Ռոզա Փարքսի եւ Ռոբերտ Քենեդու արձանիկները:
Դատելով Օվալաձեւ աշխատասենյակում արված լուսնկարներից՝ Չերչիլի տեղում Քենեդու կիսանդրին է: