Իրանի Արդեբիլ նահանգի նահանգապետ Աքբար Բեհնամջուն հայտնել է, որ նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կմեկնարկի երկաթուղային տերմինալի շինարարությունը, որի մասին համապատասխան միջպետական պայմանագիր է ստորագրվել:
Նահանգապետը նշել է, որ Արդեբիլ-Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կիլոմետրանոց հատվածն արդեն կառուցվել է, հավելելով, որ այդ տերմինալը կնպաստի նահանգի գյուղամթերքի արտահանման ծավալի աճին դեպի Ադրբեջան, Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ: