Արցախի Շոշ գյուղի դպրոցը վերանորոգումից հետո վերաբացվեց: Դպրոց են հաճախելու գրեթե բոլոր աշակերտները՝ 65 երեխա:
Հանրակրթական դպրոցը կառուցվել է 2004–ին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ:
Պատերազմի հետեւանքով սահմանամերձ գոտում հայտնված գյուղի բնակիչների մեծ մասը զինադադարից հետո վերադարձել է: