Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ իրանցի ռեժիսորների արտադրած չորս փաստագրական ֆիլմեր՝ Մարիամ Խոսրավիի «Ձյան կանչը»-ը, Արման Ղոլիփուր Դաշթաքիի «Հունյարի զավակները», Աբոլֆազլ Թալունիի «Նժույգը մարդուց ավելի շատ արյուն ունի» եւ Ռահիմ Դիբահիի «Սուրբ հաց» ժապավենները հայտնվել են Միջազգային փաստագրական ֆիլմերի «Big Sky» փառատոնի մրցութային ծրագրում:
Միջազգային փաստագրական ֆիլմերը կանցկացվեն հեռավար կարգով՝ փետրվարի 19-28-ը:
Այս տարի փառատոնի ժյուրիի դատին կհանձնվեն 27 լիամետրաժ եւ 50 կարճամետրաժ ժապավեններ: