Թուրքիան, երկողմ համագործակցության պայմանագրի համաձայն, Վրաստանի ՊՆ-ին է ուղարկել լազերային հեռաչափեր եւ ինժեներական սարքավորումների լրակազմ: Դրա մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ն:
Ըստ «Վեստնիկ Կավկազա» պարբերականի՝ վերոնշյալ սարքավորումները կտրամադրվեն Վրաստանի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումերին՝ ռազմական խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար: