Ըստ «Արմենպրես»-ի՝ Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը հայտնել է, որ գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական հաստատությունները:
Ի թիվս մյուս կրթօջախների՝ վերաբացվել են նաեւ Շուշիի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի՝ Հին շենի եւ Եղցահողի դպրոցները, իսկ Մեծ շենի կրթօջախն առայժմ չի գործում՝ աշակերտ չլինելու պատճառով:
«Պատերազմական գործողությունների հետեւանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող բնակավայրերում այժմ առկա է 110 դպրոց: Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների եւ Ստեփանակերտի դպրոցներում սովորում է շուրջ 1700 աշակերտ»,- նշել է փոխնախարարը: