Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայերեն և վրացերեն հայտարարություն է տարածել հայկական բեռնատարների՝ հարձակման ենթարկվելու մասին:
Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ կեսգիշերին Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել դիմային ու կողային ապակիները եւ փախել դեպքի վայրից:
Այնուհետեւ բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման եւ հատել այն։
Վրաստանի ՆԳ նախարարությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։