Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Կլիմայի փոփոխության ադապտացման խնդրով վեհաժողովի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ վերջին տասը տարում կլիմայի փոփոխության հետ կապված բնական աղետների եւ համաղետների հետեւանքով աշխարհում զոհվել է ավելի քան 410 հազար մարդ:
Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության տվյալներով՝ վերջին 50 տարում աշխարհում տեղի է ունեցել 11 հազար տարերային աղետ, որոնք պայմանավորված են եղանակային, կլիմայական ու ջրային գործոններով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ տարերային աղետների հետեւանքների վերացման համար ծախսվել է 3, 6 տրիլիոն ԱՄՆ դոլար, հավելելով, որ կորոնավիրուսի համավարակի տնտեսական աղետալի հետեւանքների վերացման համար եւս պահանջվելու են տրիլիոնավոր դոլարների ներդրումներ՝ հանուն կայուն եւ հուսալի ապագայի: