Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության` ԵԽԽՎ-ն Բաքվին ու Երեւանին կոչ է արել հնարավորինս արագ իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մարդասիրական հարցերին վերաբերող դրույթները, անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ քաղաքական երկխոսությանը խանգարող հռետորաբանությունից:
Դրա մասին նշված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2020 թվականի մոնիթորինգային կոմիտեի զեկույցի հիման վրա ընդունած բանաձեւում: