«Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը Հարավային Օսիայի համար ստեղծել է անվտանգության հատուկ մարտահրավերներ»,- հայտարարել է Հարավային Օսիայի (դե ֆակտո) արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
«Ղարաբաղյան պատերազմից հետո մեզ համար հատկապես կարեւորվեցին անվտանգության խնդիրները, նոր առճակատումը եւ ռազմական ագրեսիան»,- նշել է նա:
Ըստ արտգործնախարարի՝ Հարավային Օսիան կշարունակի պնդել, որ Վրաստանը ստորագրի փաստաթուղթ, որով կբացառվի ուժի կիրառումը միջազգային եւ երկկողմ հարաբերություններում (նկատի ունի հարաբերությունները Վրաստանի եւ դե ֆակտո Հարավային Օսիայի միջեւ):
Նա նաեւ ցավով նշել է, որ համաճարակային իրավիճակը որոշ փոփոխություններ է մտցրել Ժնեւի քննարկումներում, թեեւ պահպանվում են հաղորդակցության մակարդակը եւ որակը: