Ըստ «Ottawa Citizen» կայքի՝ անցյալ տարի Կանադայի Պաշտպանության նախարար Հարջիտ Սաջջանը տեղեկացրել էր հայ զինծառայողներին վերապատրաստելու ծրագրերի մասին, բայց նրա խոսնակ Ֆլորիանե Բոննեվիլն ասել է, որ Հայաստանի հետ դասընթացներ անցկացնելու ծրագրեր չկան: Միաժամանակ նախարարության պաշտոնատար անձինք պնդում են, որ նման հանձնարարական չեն ստացել։
Կանադայի զինված ուժերը շարունակական ուսումնական առաքելություններ են ունեցել Լատվիայում եւ Ուկրաինայում: Հայաստանում իրականացվելիք ծրագրի չեղարկումն, ամենայն հավանականությամբ, կապված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անցած սեպտեմբերին սկսված եւ 44 օր տեւած պատերազմի հետ։
«Ռազմական գործողությունների ընթացքում հայկական ուժերը խփեցին թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքը եւ ցուցադրեցին դրանում առկա սարքավորումներ, որոնք արտադրել էր կանադական L3 Harris Wescam ընկերությունը»,- գրում է «Ottawa Citizen» կայքը։