Իրանի նավթի վերամշակման եւ բաշխման ազգային ընկերության (NIORDC- National Iranian Oil Refining and Distribution Company) գործադիր տնօրենը հայտարարել է, որ ներկայումս ընկերությունը բենզինի ամենամեծ արտադրողն ու արտահանողն է Մերձավոր Արեւելքում:
«Մենք բենզին ենք մատակարարում հարեւան երկրների մեծ մասին, այդ թվում ՝ Աֆղանստանին, Պակիստանին, Հայաստանին, Ադրբեջանին եւ Իրաքյան Քրդստանին»,- ասել է Ալիռեզա Սադեք-Աբադին Iran Oil Show ցուցահանդես այցի ընթացքում:
2018-ին Իրանում օրական արտադրվում էր 59 միլիոն լիտր բենզին։ Անցյալ տարի այդ ցուցանիշը հասել էր օրական 107 միլիոնի։ Այսօր բենզինի արտադրության ծավալն օրական 107-120 միլիոն լիտր է:
«Չնայած նավթային արդյունաբերության նկատմամբ սահմանված արտաքին ճնշումներին եւ պատժամիջոցներին՝ Իրանը հասել է հաջողության»,- ասել է Սադեք-Աբադին: