Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի արտգործնախախար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Կովկաս այցի նպատակը Կովկասում վեցակողմ (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) համագործակցության ստեղծման՝ Իրանի ձգտում է:
Զարիֆը նշել է, որ քննարկման թեմաներն են տարածաշրջանային իրադարձությունները՝ Ղարաբաղ, միջուկային գործարք, երկկողմանի հարաբերություններ, նաև՝ Սիրիային, Աֆղանստանին, Եմենին առնչվող հարցեր:
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա է ժամանել Բաքվից, այնուհետեւ նա կայցելի Վրաստան, Հայաստան եւ Թուրքիա: