Kyiv Post պարբերականը հրապարակել է Ուկրաինայի շաբաթվա բարեկամի եւ թշնամու անունները։ Բարեկամ է համարվել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը, որը հունվարի 19-ին կայացած իր հաստատման լսումների ժամանակ խոստացել է կոշտ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, իսկ Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել զենք եւ օժանդակել կոռուպցիայի դեմ պայքարին:
Թշնամին Եւրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ջոսեպ Բորելն է։ Նա «Հյուսիսային հոսք-2» գազատարը «մասնավոր բիզնես նախագիծ է» անվանել՝ ակնարկելով Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու Եւրոպայի մտադրությունը։