Շրջակա միջավայրի ազդեցության տեսանկյունից Հայաստանում պոչամբարների խնդիրը բավական խորքային է։ Հանրապետությունում գույքագրվել է մոտ հինգ տասնյակ պոչամբար, լքված հանքավայր, լցակույտ:
«Գործող օրենսդրությամբ պոչամբարները պիտի այդ վիճակում չլինեին,-ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։-Հովանավորչական կապեր եւ արտոնյալ դիրք ունեցող հանքաարդյունաբերողները, գերշահույթ ստանալով հանդերձ, պոչամբարները, լցակույտերը ռեկուլտիվացնելու փոխարեն թողնում են տեղի համայնքներին»:
Ըստ նախարարի՝ Հայաստանին ահռելի ֆինանսական միջոցներ են պետք՝ մասնավոր տնտեսվարման հետեւանքով ստեղծված աղետալի վիճակը վերացնելու համար: