Գերմանական «Frankfurter Rundschau» պարբերականը գրում է, որ «Oxfam» կազմակերպությունը կորոնավիրուսի հետեւանքներն ուսումնասիրելու նպատակով հարցում է անցկացրել, որին մասնակցել է 79 երկրի շուրջ 300 տնտեսագետ։
Հարցվածների 87%-ը վստահ է, որ եկամուտների անհավասարությունն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ընթացքում շեշտակի աճելու է: Ինչպես նշում է «Oxfam International»-ի տնօրեն Գաբրիելա Բուհերը, այդ ծայրահեղ անհավասարությունը ոչ թե անխուսափելի է, այլ՝ քաղաքական որոշում:
Համավարակի ընթացքում աշխարհի տասը միլիարդատերերի կարողությունն աճել է 540 միլիարդ դոլարով։ Այս գումարը լիուլի կբավարար ամբողջ մարդկությանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն։ Պատվաստանյութի արտադրության, բաշխման եւ բուն պատվաստման ծախսը 141,2 միլիարդ դոլար է:
Նույն «Oxfam International»-ի տվյալներով՝ աշխարհի աշխատող բնակչության 40 տոկոսի եկամուտները նվազել են: