Կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքում եւ ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերին։ Փոփոխությունների նպատակը հարկային կամավոր կարգապահության խրախուսումն է եւ օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելը։
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր։