Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երեւանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը Հայաստանին համարում է կարեւոր հարեւան, Հայաստանի եւ Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության եւ համագործակցության սահմաններ:
«Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը:
Նա ցավակցություն է հայտնել 44-օրյա պատերազմի զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ պետք է աշխատանքներ տարվեն հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախարարը հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունները առավել զարգացնելու Իրանի պատրաստակամության մասին. «Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ, դրանց թվում՝ ահաբեկիչների ներկայությունը»,- նշել է Զարիֆը: