Ըստ BBC -ի ռուսական ծառայության՝ Մյունխենի հիվանդանոցներից մեկում Ֆրանցիսկա անունով ռոբոտն օգնում է բուժանձնակազմին՝ մաքրելով հատակն ու վարակազերծելով տարածքը:
Դա հատկապես շատ կարևոր է կորոնավիրուսի համավարակի այս օրերին։ Ռոբոտի օգնության շնորհիվ բուժաշխատողները ժամանակ են խնայում:
Փաղաքշաբար Ֆրանցի անվանված ռոբոտն այլ օգտակար հատկանիշներ էլ ունի: Նա բարձրացնում է հիվանդների տրամադրությունը՝ նրանց հետ զրուցելով սիրելի ճաշատեսակների մասին, ռեփ երգելով եւ նույնիսկ անեկդոտներ պատմելով: