Իրանում Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լյայտները հայտարարել է իրանական մշակութային արժեքներն օրինական տիրոջը վերադարձնելու Շվեյցարիայի պատրաստակամության մասին:
Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Ջեբրիլ Նոկանդեի հետ հանդիպման ժամանակ Լյայտներն ասել է, որ մաքսանենգությամբ Շվեյցարիա հասցվող իրանական պատմամշակութային գլուխգործոցների պահպանման տեղը Շվեյցարիան չէ, եւ իրենք ուրախ են այդ հարստությունն Իրան հասցնելու հնարավորության համար: