Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում հայկական եկեղեցիների պղծման դեպքերը:
Նա նշել է, որ ջանքեր են գործադրվում այդ երեւույթները միջազգային հանրության դատապարտմանն արժանացնելու համար:
Վեհափառ հայրապետը բարձր է գնահատել ՌԴ իշխանության եւ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետ Կիրիլ պատրիարքի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Դադիվանքում շարունակել հոգեւոր ծառայությունը: