Ըստ ամերիկյան «Hill» պարբերականի՝ վերջին շաբաթվա ընթացքում մի քանի նահանգներում ավելի քան 30 հազար մարդ դուրս է եկել ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված հարձակումից հետո:
Անկարգությունների ժամանակ զոհվել էր հինգ մարդ։ Մի ոստիկան, ցույցերի մասնակից մի կին եւ երեք ցուցարար էլ մահացել են բռնության հետ կապ չունեցող պատճառներով:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 13-ին 232 «կողմ» եւ 197 «դեմ» ձայներով անկարգություններ հրահրելու մեղադրանքով Թրամփին իմպիչմենթ է հայտնել:
Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին Ստորին պալատը կրկնակի իմպիչմենթ է հայտնել: