ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ զինվորական բժիշկներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Կամավոր հիմունքներով պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչեւ փետրվարի 28-ը: