Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի համար:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողի՝ «Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա» հարցին Վահան Բադասյանը պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով»: