Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն առաջարկում է հանրաքվե անցկացնել՝ հետեւյալ հարցերով. ա) ուկրաինական գազն ու ատոմային էներգիան 30% շահութաբերությամբ պետք է հանձնել Ուկրաինայի քաղաքացիներին, բ) արգելել գյուղատնտեսական հողերի վաճառքը, գ)արգելել ռազմավարական նշանակության (ուկրաինական գազամուղի, երկաթուղու, փոստային ծառայության) օբյեկտները սեփականացնելը, դ) դիմել քաղաքացիներին՝ «Համաձա՞յն են արդյոք, որ օրինակայացվի մարիխունան թմրանյութը, ե) «Համաձա՞յն է արդյոք շարքային ուկրաինացին, որ խաղային բիզնեսն օրինականացվի»:
Ավելի վաղ Գերագույն Ռադան 255 կողմ ձայնով հաստատել է նախագահ Զելենսկու առաջարկած ՝ «հանրաքվեի մասին օրենքը», որը նախատեսում է էլեկտրոնային եղանակով քվեարկության օրինականացում, մինչդեռ Տիմոշենկոն դա վատ օրենք է որակել, հավելելով, որ շարքային քաղաքացիները բյուրոկրատական քաշքշուկի պատճառով կդժվարանան հանրաքվեին մասնակցել:
Գերագույն Ռադան ավելի վաղ ընդունել էր օրենք, ըստ որի 2021-ի հուլիսի 1-ից ուժը կորցրած է համարվում գյուղատնտեսական հողերի վաճառքի արգելքը, ընդ որում առաջին երկու տարում հողի սեփականատեր կարող են դառնալ միայն ֆիզիկական անձինք՝ Ուկրաինայի քաղաքացիները, մեկ անձին թույլ տալով ձեռք բերել 100 հեկտարից ոչ ավելի հողատարածք:
2024-ից հողի սեփականատեր կարող են դառնալ նաեւ իրավաբանական անձինք. մեկ իրավաբանական անձին (կազմակերպությանը) թույլ կտրվի ձեռք բերել 10 հազար հեկտարից ոչ ավելի հողատարածք:
Օրենքը պարտադրել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ իբրեւ Ուկրաինային նոր վարկեր տրամադրելու գլխավոր նախապայման: