Բրտանական «Global Drug Survey» պարբերականը գրում է, որ բրիտանացի գիտնականները հրապարակել են ոգելից խմիչքի եւ թմրանյութերի օգտագործման վերաբերյալ 25 երկրում 110 հազար մարդկանց շրջանում անցկացրած հարցման արդյունքները:
Հետազոտության արդյունքների համաձայն`աշխարհում ամենահարբեցողները անգլոսաքսոններն ու սկանդինավցիներն են: Առաջին հորիզոնականում է Շոտլանդիան, այնուհետեւ՝ Անգլիան, Ավստրալիան, Դանիան, Ֆինլանդիան, ԱՄՆ-ը եւ Կանադան:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, անծայրածիր այդ երկրի քաղաքացիների միայն 10 տոկոսը տարվա ընթացքում չի հարբել։ Նման ցուցանիշեր ունեն նաեւ Կանադան եւ Ավստրիան:
Հարբեցողության ամենից քիչ են հակված Կոլումբիայում, Արգենտինայում եւ Պորտուգալիայում: