Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայերի վերադարձը Հայաստան եւ կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուսներին եւս: Այս մասին հայտարարել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը եւ կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու երկրների միջեւ վստահության ամրապնդմանը, ինչը կարեւոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- հայտնել է Ստանոն: