Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հեռախոսային հարցման համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում Է ռուսաստանցիների 65,1 տոկոսը
ՌԴ նախագահին անվստահություն է հայտնել հարցվածների 30,5 տոկոսը:
Հարցումն անցկացվել է հունվարի 18-24-ը՝ 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիների շրջանում, հեռախոսային հարցազրույցի մեթոդով, 11,2 հազար հարցվածների ստացիոնար եւ շարժական համարների պատահական ընտրությամբ: Անճշտությունը չի գերազանցում 1 տոկոսը: