Քաշաթաղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց կորցրած գույքի փոխհատուցումը:
Քաշաթաղի շրջվարչակազմի համայնքների մի քանի ղեկավարների հետ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը:
Վարչապետի օգնականը, հարցի լուծման ուղիները քննարկելու նպատակով, փետրվարի 3-ին հանդիպում նշանակեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: