ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ այսօր տեղի ունեցած խորհրդի նախագահի ընտրության արդյունքում թեկնածուները՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն ու Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը բավարար չափով ձայներ չհավաքեցին։
Քվեարկությամբ՝ Հայկազ Նավասարդյանը ստացավ 14, Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն, ինչն, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գեւորգ Մուրադյանը հրաժարական էր ներկայացրել դեկտեմբերի սկզբին: