ՌԴ ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ավելի քան 123 հեկտար տարածքի վրա մոտ 15.5 հազար պայթյունավտանգ առարկա են հայտնաբերել:
Մարտունու շրջանում եւ Ասկերանում հետազոտվել է ավելի քան 110 հա տարածք, հայտնաբերվել է շուրջ 15 հազար միավորզինամթերք, որից՝ ավելի քան 6800 հրետանային արկ եւ 3400 տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ՝ ավելի քան 730 ականանետային արկ ու 1100 նռնակ:
Միայն հունվարի 29-ին օրվա ընթացքում ականազերծողները հայտնաբերել են 115 պայթյունավտանգ առարկա, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է տեղի բնակչությունից: